Մամուլ 2 տարի առաջ - 09:15 21-09-2023

Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքում իսկական քաոս ու բարձիթողի վիճակ է տիրում: Կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը ամուսնանալուց հետո սկսել է աշխատանքի չգալ, իսկ քաղաքի իշխանությունը փաստացի անցել է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի ձեռքը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տևական ժամանակ է՝ Դիանա Գասպարյանն ընդհանրապես քաղաքի խնդիրներով չի զբաղվում. վերջինս երեխայի է սպասում, դրա համար էլ իշխանությունը հանձնել է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանին ու ինքն անհետացել է:

Ի դեպ, Արսեն Պետրոսյանն ամենաակտիվ ՔՊ-ականներից է, որը սոցցանցերում աչքի է ընկնում ընդդիմադիրների հասցեին սուր քննադատական հայտարարություններով:
Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս էլ պարզ է դառնում, որ բարձրագույն կրթություն չունի:

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար Էջմիածնի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ ամբողջ քաղաքը աղբի ու փոշու մեջ կորած է, փողոցները քանդել են, որ կառուցեն, բայց այդպես էլ քանդված մնացել են փողոցները, որևէ աշխատանք չի տարվում։ Նախկինում՝ գրեթե ամեն շաբաթ, տարբեր տոնական միջոցառումներ էին անցկացվում, սակայն հիմա դրա մասին մոռացել են։ Այլ կերպ ասած, Հայաստանի երբեմնի գեղեցիկ եւ ամենատուրիստական քաղաքներից մեկը հիմա անմխիթար վիճակում է գտնվում:

Էջմիածնի քաղաքապետարանում էլ կառավարման քաոս է, մարդիկ դիմումներ են ներկայացնում ու ամիսներով պատասխան չեն ստանում, մի իրավասու պաշտոնյա չկա ողջ Էջմիածնում, որին կարողանան դիմել քաղաքացիները:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տևական ժամանակ է՝ փորձում է այս խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Դիանա Գասպարյանից, սակայն նրա հեռախոսահամարն առհասարակ անհասանելի է, քաղաքապետարանից նույնպես չկա արձագանքող:

Փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե նման բան չկա, Դիանա Գասպարյանն ամեն օր գալիս է աշխատանքի և կատարում է իր գործառույթները.

«Ինչ վերաբերում է աղբի խնդրին, նման հարց իրոք կա Էջմիածնում։ Կառավարության աջակցությամբ մրցույթը կայացել է, նոր մեքենաներ և աղբարկղներ ենք ձեռք բերելու: Միջոցառումների մասով էլ կասեմ հետևյալը. հատկապես միջմշակութային միջոցառումներ միշտ էլ ունեցել ենք, տարբեր համերգներ և միջոցառումներ լինում են, ուղղակի համաքաղաքային մասշտաբի մեծ միջոցառումներ, վերջին դեպքերով պայմանավորված, չեն լինում, հետաձգվում են կամ չեղարկվում»,- ասաց նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից