Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:40 18-09-2023

Վիկտոր Համբարձումյանին հերոս եմ համարել․աշխարհահռչակ գիտնականն այսօր կդառնար 115 տարեկան

Այսօր հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է, նա կդառնար 115 տարեկան։
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի մեծագույն գիտնականներից մեկն է, Խորհրդային ժամանակների մեծագույն աստղաֆիզիկոսը և ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիրը, ով հիմնարար ներդրում է ունեցել աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության բազմաթիվ ոլորտներում։ Աստղային էվոլյուցիայի և գալակտիկաների միջուկների ակտիվության վերաբերյալ նրա հեղափոխական աշխատանքները բեկումնային եղան աստղաֆիզիկայի զարգացման համար և կյանքի կոչեցին մեր մինչ այդ անփոփոխ թվացող Տիեզերքը: Համբարձումյանը նաև ուներ գիտության կազմակերպման մեծ ջիղ, նա կարևոր քաղաքական և հասարակական գործիչ էր։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի փոխանցմամբ՝ մեծանուն գիտնականն աշխատել է առնվազն 16 ժամ։

«Համբարձումյանը միշտ ասում էր, որ պետք է առավելագույնս նվիրվել պետությանը։ Նրա հետ ավելի շատ շփվել եմ իր կյանքի վերջին տարիներին։ Հիմնականում, իհարկե, խոսում էինք աստղագիտության մասին, բայց անընդհատ հարցեր էր տալիս Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ։ Իր համար Բյուրականի աստղադիտարանը մեծ նշանակություն ուներ․ ամեն ինչի մասին ուզում էր իմանալ, անգամ՝ աշխատակիցներից որևէ մեկը երեխա ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Թեև արդեն տնօրեն չէր, բայց շարունակում էր գիտական ղեկավար լինել։ Գիտխորհրդի նախագահ էր։ 88 տարի ապրեց․ արժանի էր, որ ավելի շատ ապրեր, որովհետև հայ ժողովրդին օգտակար կլիներ։ Նշեմ, որ նույնիսկ այդ տարիքում շատ պայծառ միտք ուներ։ Նրանք, ովքեր հնարավորություն էին ունենում իրենց գիտական աշխատանքները քննարկել Վիկտոր Համբարձումյանի հետ, մեծ գիտական լիցք էին ստանում»,-նշեց Արեգ Միքայելյանը։

Աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանն էլ ընդգծեց․ «Համբարձումյանին միշտ համարել եմ հերոս: Այո, նա թողեց Լենինգրադը, որտեղ ամեն ինչ կար՝ գիտությամբ զբաղվելու համար: Ինքը ճանաչված էր, բոլոր տեղերում ընդունում էին, և եկավ Հայաստան, որտեղ բացարձակապես ոչինչ չկար»:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ 1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին