87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 3 տարի առաջ - 14:37 17-09-2023

Հայ ժողովուրդը պետք է 100 հազարներով հավաքվի ու հեռացնի սրանց հակապետական ռեժիմին․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլն ընտրությունով չի եկել,որ ընտրությունով հեռացվի.ոնց եկել է,տենց էլ հեռացվելու է:

Հարգելի հայրենակիցներ ջան:

Սրանց բղավոցները,հարցազրույցները,50 պլուս 1 ձայն ստանալու հավակնություններն ու հոխորտանքները թեթեւ տարեք։

Ընտրությունը հարց չի լուծելու։

Նիկոլը ընտրությունով չի եկել,որ ընտրության արդյունքում հեռանա։

Եկել է մարդկանց խաբելով ու ոտքի հանելով։

Նա դարձել է վարչապետ 100 հազարավոր քաղաքացիների խաբելու ու փողոցային պայքարի արդյունքում։

Հետեւաբար ,նույն ձեւ էլ պետք է հեռացվի։

Հայ ժողովուրդը պետք է 100 հազարներով հավաքվի ու հեռացնի սրանց հակապետական ռեռիմին։

Ասում են՝ Նիկոլը կկրակի ժողովրդի վրա։

Գլուխը պատով կտա։

100 հազար մարդ հավաքվի Երեւանի կենտրոնում,տեսնեմ էդ ո՞վ է կրակելու հրաման տալիս։

Խելոք հեռանալու է ու փախնի…

Թե բա փախնող չեմ։

Չփախնողն Աշոտյանն է,կապիտուլյանտ։

Դու փախել ես ու դեռ փախնելու ես ՝ փուռը տաս քո քպ-իստներին։

Կապրենք ՝կտեսնենք ,ով էր ճիշտ,իսկ ով ՝ սխալվեց։

Որ ճամփով եկել ես,նույն ճամփով էլ գնալու ես»։