Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:40 16-09-2023

Լոռու մարզում ուժեղ կարկուտ է տեղացել. երթևեկությունը դարձել է դժվարանցանելի․ shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում, գրում է shamshyan.com-ը։

Ուժեղ կարկուտ է տեղացել, որն ամբողջությամբ պատել է Սպիտակի ոլորաններից մինչև Ջրաշեն գյուղը։

Քանի որ ճանապարհը պատվել է կարկուտով, տրանսպորտային միջոցների համար դժվարություններ են առաջացել։