Միտք 3 տարի առաջ - 10:31 15-09-2023

Որոշ խմբեր բարոյահոգեբանական գրոհներ են իրականացնում Արցախի նկատմամբ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրոն Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախում իրավիճակի վատթարացման ֆոնին, տարբեր կենտրոններից ուղղորդված տեղեկատվական հարձակումներ են իրականացվում:

Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների նախապատրաստման օպերացիա է իրականացնում: Սակայն եթե Ադրբեջանի դեպքում այդ ամենը սպասելի էր, ապա իրավիճակն ուշագրավ է ներքին հրահրումների առումով:

Օբյեկտիվ և սուբյեկտիվ առումով Արցախում ծանր իրավիճակ է, ինչը բնականաբար ուղեկցվում է այն նկարագրող տարբեր դրսևորումների հրապարակումներով:

Սակայն Արցախի ու Հայաստանի որոշ խմբեր, անհատներ, օգտագործելով իրադրային առանձնահատկությունները, ակնհայտորեն բարոյահոգեբանական գրոհներ են իրականացնում Արցախի նկատմամբ, որի նպատակը համատարած հուսալքություն և անկարողության զգացում տարածելն է:

Տարատեսակ «հումանիտար միջանցքներից» մինչև Արցախում «անարդարության» շինծու կարգախոսներ հռչակելով, փորձում են արցախցիներին համոզել, որ հանձնել ու հանձնվելուց բացի այլ հնարավորություն չկա:

Ես ինքս իմ հրապարակային խոսքում խուսափում եմ, այսպես ասած, արցախցիներին «դասեր տալուց», թե ինչպես դիմանան, ինչ անեն կամ չանեն, որովհետև անկախ իմ ցանկություններից ու պայքարի սկզբունքներից, ինքս իմ ընտանիքով Արցախում չեմ ապրում և այդ զրկանքներով չեմ անցնում:

Հատկանշական է, որ արցախցիներին ուղղակի կամ անուղղակի ձևով թողնել հեռանալու կոչեր են անում նաև նրանք, որոնք մինչև այդ «աննահանջ պայքարի մարտիկներ» էին ձևանում, դեռ չեմ խոսում այն մասին, դրանցից ոմանք տոտալ բլոկադայի օրերին, առանց լուրջ պատճառի թողել ու հեռացել են, բայց չգիտես թե ինչու իրենց իրավունք են վերապահում դրսից արցախցիներին մոլորեցնել, սպառնալ կամ վիրավորել:

Այս տեղեկատվական ահաբեկչությունը համապատասխան կառույցները պետք է ամեն գնով կասեցնեն, առկա տեղեկատվական ռիսկերը հնարավորինս կառավարելի դարձնեն, հակառակ դեպքում առկա բարդ իրավիճակն առավել ծանր գույներ կստանա»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի