Ներքին 3 տարի առաջ - 09:35 13-09-2023

Երևանում 72-ամյա վարորդը «Zhong Tong» ավտոբուսով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. Shamshyan.com

Սեպտեմբերի 10-ին «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Արմինե Մ.-ն, իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 17-ամյա Աշոտ Յ.-ն, գրում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ այդ օրը ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 72-ամյա Աշոտ Դ -ն իր վարած «Zhong Tong» մակնիշի մարդատար ավտոբուսով Էրեբունի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նշված անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Կայքի տեղեկություններով՝ Աշոտ Դ.-ն աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում որպես վարորդ, ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը