Մամուլ 3 տարի առաջ - 08:56 13-09-2023

ՊՆ-ին օդանավակայան են նվիրում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը պաշտպանության նախարարությանն է նվիրաբերում «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն։ Նպատակը, ըստ շրջանառության մեջ դրված նախագծի, ՀՀ-ում փոքր ավիացիայի եւ հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարն է։ Այս օդանավակայանը գտնվում է Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքում, Վրաստանից 20 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանը երկար տարիներ թռիչքներ չի իրականացրել եւ գործունեություն չի ծավալել։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված է։

Օդանավակայանն ընդգրկված է եղել պետական գույքերի մասնավորեցման ցուցակում, բայց հետագայում հանվել է։ Կառավարության որոշման նախագծում չկա որեւէ տեղեկություն, թե ՊՆ-ն զարգացման ինչ ծրագրեր է իրականացնելու։

«Որոշման նախագծի մշակման համար հիմք էր հանդիսացել 2023 թ. փետրվարի 14-ի ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ՊՆ/510/766-2023 գրությունը՝ հասցեագրված ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաեւ հիմք է հանդիսացել ՀՀ-ում փոքր ավիացիայի եւ հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը»,- նշվում է նախագծում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը