Միտք 3 տարի առաջ - 15:07 08-09-2023

Տեսել են բան դուրս չի գալիս, որոշել են հին, փորձված մեթոդներին անցնել ու մարդու ջեբը պլան գցել․ Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուրեմն թուրքական վարչախումբը էսօր ձերբակալել է Գարիկ Գալեյանին, ով 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրն է։ Ով գոնե մեկ անգամից ավել Եռաբլուր այցելել է, հաստատ գիտի պարոն Գալեյանին։

Հիմա էն, ինչ շատերը չգիտեն։ Ուրեմն Գարիկ Գալեյանի հետևից շուտվանից էին ընկել։ Օրինակ՝ "Աշոտիկի առևանգում" օպերացիայի շրջանակներում, երբ Գայանե Առուստամյանի վրա "առևանգումը" կարեցին, նույն էպիզոդով փորձում էին Գալեյանի վրա էլ "Աշոտիկի մահափորձ" կարեն։ Բայց քանի որ Աշոտիկը մահափորձվելու կտորը լավ չէր խաղացել, չստացվեց։

Եվ ահա, տեսել են բան դուրս չի գալիս, որոշել են հին, փորձված մեթոդներին անցնեն ու մարդու ջեբը պլան գցել, ինչն էլ բարեհաջող արել են։

Հիմա ամենակարևորը։ Որպեսզի կանխեն պարոն Գալեյանին հանրային աջակցությունը, սկսել են քննչականի ներսից իրենց ընդդիմադիր ծանոթներին իբր "սլիվեր" տարածել, թե․ "ախպերըս, մենակ քեզ ասեմ, մարդու չասես, բայց բառիգության վրա են բռնել, վիդեոյով, բանով"։

Ու տենց "մենակ քեզ եմ ասում"-ները մի 10-20 հոգու, որ էդ անվանարկող խոսակցությունները երաշխավորված նախապես տարածվեն ու կանխեն հանրային աջակցությունը։

Այ տենց դեբիլնիկոլը նախապես ապահովում է հերթական ապօրինության ինֆորմացիոն-հոգեբանական ուղեկցումը։ Դրա համար խորհուրդ եմ տալիս չհետևել այս իշխանությունների պաշտոնական և ոչ պաշտոնական ապատեղեկատվությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը