Ներքին 3 տարի առաջ - 14:40 06-09-2023

Փաշինյանի այցից առաջ թիկնապահները ստուգում են Գյումրի ԲԿ-ի հիվանդասենյակները․ լուսանկարներ

Ինչպես արդեն հայտնել էինք Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ է այցելել։ Քիչ անց Փաշինյանը շրջայց կկատարի նաև Գյումրի բժշկական կենտրոնում։

Oragir.News-ի Գյումրու թղթակցի փոխանցմամբ՝ չնայած, որ Փաշինյանի այցը բուժհաստատություն 14։30-ին է նախատեսված, դեռ 2 ժամ առաջ ԲԿ են ժամանել շուրջ 2 տասնյակ անվտանգության աշխատակիցներ և ուժեղացված ծառայություն են իրականացնում այնտեղ։

Փաշինյանի թիկնազորը ոչ միայն հսկում է հիվանդանոցի մուտքերը, այլև հերթով մտնում են հիվանդասենյակներ, ինչն առաջացրել է պացիենտների դժգոհությունը։

Արդեն 2 ժամ է, ինչ կողմնակի անձանց և լրագրողների մուտքն արգելված է բուժհաստատություն, ասում են՝ վարչապետն է գալիս, չեք կարող հիմա ներս մտնել»։






Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը