Ներքին 3 տարի առաջ - 12:30 01-09-2023

Միայն կրթվելով է հնարավոր իրականացնել բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները. Ծառուկյան

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ:

Հարթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մանուկներին և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված երիտասարդներին: Առջևում ձեր առջև բացվելու են միանգամայն նոր կյանքի դռներ, երբ յուրաքանչյուր օր ձեր համար ինչ որ նոր բան եք բացահայտելու, նոր գիտելիքներ ու կյանքի փորձառություն եք ձեռք բերելու: Աշխատեք առավելագույնս օգտակար ու արդյունավետ օգտագործել այս ժամանակահատվածը: Այսօր ստացած ձեր կրթությունը վաղը դո՛ւք օգտագործելու եք մեր հայրենիքն առավել բարեկեցիկ ու զարգացող դարձնելու համար: Ուսումնական հաստատության շեմը հատեք հենց այս գիտակցությամբ: Հիշե՛ք, որ գիտելիքն անգնահատելի ուժ է և միայն կրթվելով ու գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով է հնարավոր իրականացնել բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները:

Տոնական այս օրը ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին ու դասախոսներին՝ իրենց կատարած անգնահատելի աշխատանքի համար: Նրանք կարևորագույն դերակատարներ են մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում: Հենց նրանցից է կախված, թե ինչ գիտելիքներ են ստանալու մեր երեխաները ու բարոյական ինչ սկզբունքներով են առաջնորդվելու այս կյանքում:

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ շրջափակված Արցախի մեր բոլոր դպրոցականներին ու ուսանողներին, նրանց մանկավարժներին ու դասախոսներին, որ անկախ ստեղծված անմարդկային պայմաններից շարունակում են կառչած մնալ իրենց հող ու ջրից, շարունակում են ապրել, կրթվել ու կրթել իրենց պատմական հայրենիքում: Փառք ու պատիվ ձեզ:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- ասվում է հրապարակման մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը