Ներքին 3 տարի առաջ - 18:00 31-08-2023

Արայիկ Հարությունյանի հրաժարականի հիմքում պետք է որոնել բացառապես անձնական շահ

Արցախյան վերջին սահմանադրության համաձայն՝ քաղաքացիներն ընտրում են Ազգային ժողով, իսկ ձևավորված ազգային ժողովն արդեն առկա խմբակցություններով կարող են ընտրել նախագահ։ Այս իմաստով, իհարկե, Արցախում նախագահ ընտրելու հնարավորություն ունեն՝ առանց Արցախում նոր ընտրություններ կազմակերպելու սահմանադրական անհրաժեշտության, բայց այս բոլոր դատողությունները երկրորդական են, եթե մենք հիշենք, թե ինչ իրավիճակ է տիրում Արցախի մնացորոդում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Նա ընդգծեց, որ Արայիկ Հարությունյանը վերջին ամիսներին որևէ ազդեցության լծակ չուներ տեղի ունեցող արտաքին զարգացումների վրա։

«Ներքուստ նրա կառավարմանը հատուկ ծայրահեղ կոռումպացվածությունը կարող էր մրցել ցանկացած քաոտիկ վիճակի հետ՝ առավելագույն կորուստներ պատճառելու պետությանը։ Հետրաբար, անկախ ամեն ինչից Արայիկի հրաժարականը, ըստ էության, ոչինչ չի փոխում և այն օրհասը, որ տիրում է Արցախի մնացորդում վերջնկանապես, կմտնի ավարտական փուլ, որ կարող է մի քանի օր կամ մի քանի ամիս տևել»,- կարծում է նա։

Հարցին, թե պատերազմից հետո պարբերաբար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ կար, ինչո՞ւ հիմա Հարությունյանը հրաժարական տվեց՝ նա պատասխանեց, որ դեռևս ամիսներ առաջ բռնազավթված, Բերձորում գտնվելով, մամլո ասուլիսի ընթացքում Ալիևը պահանջել էր Արցախի նախագահի, Ազգային ժողովի, առանձին պետական ինստիտուտների լուծարում՝ խոստանալով այդ դեպքում որոշակի ներողամտություն, մինչև իսկ համաներման հնարավորույթուն։

«Այս օրերին գրեթե ոչինչ Արցախում գողանալ հնարավոր չէ, ոչինչ յուրացնել հնարավոր չէ։ Ընդհանրապես, վերջին ամիսներին Արայիկ Հարությունյանը զբաղված էր պետական բյուջեի հաշվին իր անձնական բիզնեսները գնելու նողկաի գործընթացներով։ Արայիկ Հարությունյանը Արցախից կոռուպցիոն կերպով քամել է ավելի շատ, քան բոլոր նախորդ նախագահները միասին վերցված։ Այսինքն, սա ծայրահեղ և աննկարագրելի կոռուպցիայի, ինչու ոչ նաև ազգային դավաճանության տիպարն է։

Արայիկ Հարությանը վայր է դնում պետական պարտականությունները՝ Ալիևի ներմանը, որը չի լինելու, արժանանալու համար, կամ վերջին խորհրդանշական սարսափելի բաժինը հեռացնելու համար։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հիմում պետք է որոնենք բացառապես անձնական շահ, դրանով են դրդված եղել նրա բոլոր գործողությունները, որոնք նաև ընդդեմ պետության և ընդդեմ ազգի են եղել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում