Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:20 31-08-2023

Միակ վտանգը, որ այս պահին կա, Նիկոլ Վովայի Փաշինյանն է․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույզում հայտարարեց, որ այն ամենն, ինչ հնարավոր է անել Արցախում, արցախցիներն անում են ֆիզիկապես դիմանալու համար.

«Սովի, ճնշման, առևանգումների, կյանքի վտանգների, որոշ հակահայրենիք գործիչների հստակ պրոադրբեջանական գործունեության պայմաններում, միևնույն է, հերոսաբար դիմանալը: Ստեփանակերտում ինչ հնարավոր է անել ՀՀ-ի և Արցախի փրկության համար, իրենք անում են: Հերթը մերն է՝ Երևանինն է։ Իրականում հենց էստեղ պիտի որոշվի Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Ես շատ կարևորում եմ, որ մեր քաղաքացիները «ՀայաՔվե» նախաձեռնության հետ կապված մի կարևոր փաստի ուշադրություն դարձնեն: Այս նախաձեռնությունը պարզապես ավելացնում է պատիժ նրա համար, ինչը գրված է մեր Սահմանադրության մեջ: Ինչի համար եմ ես սրան ուշադրություն դարձնում, քանի որ Փաշինյանն այդ իր փոփոխությունների մեջ՝ զինանշան, օրհներգ, արդեն իսկ դաշտ է նետում Սահմանադրության փոփոխությունը»։

Oragir.News-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Անկախության հռչակակագիրը համարեց մեր անկախությունը վտանգող գործիք, արդյոք կկարողանա՞ն այս համատեքստում ՔՊ-ին համոզել կողմ քվեարկել նախաձեռնությանը, Մամիջանյանը պատասխանեց․

Անդրադառնալով ՔՊ պատգամավորներին՝ նա ասաց.

«ՀՀ-ի անկախությանը վտանգում է Նիկոլ Փաշինյանը, միակ վտանգը, որ էս պահին կա, ՆԻկոլ Վովայի Փաշինյանն է։

Ես ՔՊ-ին համոզելու ոչ մի բան չունեմ, ՔՊ-ն, իրենց երեսփոխանները պիտի հասկանան, որ եթե պատմության ճիշտ կողմն ընտրել չկարողանան, ապա իրենք, իրենց սերունդները, հարազատները հավերժ կրելու են այն խարանը, որը արդեն յուրացրել է Նիկոլ Փաշինյանը ու, կարծես, հպարտ է դրանով: Շատ պարզ է ամեն ինչ՝ կա՛մ դու օգնում ես հայրենազրկվելուն, կա՛մ դու դրա դեմ պայքարում ես: Ես ՔՊ-ին համոզելու կամ բացատրելու ոչ մի բան չունեմ: ՔՊ-ն պիտի հասկանա, որ այն հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնք չեն հաշտվում հայրենիք չունենալու հետ, մի օր գալու են իրենց դուռը: Չի ստացվելու պախկվել Փաշինյանի, նրա նկարի, ծառայողական մեքենայի, անվտանգության աշխատակիցների հետևում: Յուրաքանչյուր ոք հայրենիքի դավաճանության համար անվանական ու խիստ թիրախային պատասխանատվություն է կրելու»,-ասաց պատգամավորը:


Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից