Ներքին 4 տարի առաջ - 14:28 30-07-2022

«Վովայի Արշակի» ազատ արձակման համար սահմանված 562 մլն դրամ գրավի չափը կբողոքարկվի

Արշակ Հակոբյանի ազատության համար դատարանի սահմանած գրավի չափն անարդարացի բարձր, մենք այդ գումարը կվիճարկենք դատարանում։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նախօրեին փաստաբանը ֆեյսբության իր էջով տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը՝ «Վովայի Արշակը» ազատ կարձակվի կալանքից։

Աթանեսյանն ասաց, որ Հակոբյանը դեռ ազատության մեջ չէ։ «Ճիշտն ասած՝ մեր գրավի գումարը բավական մեծ է, հիմա հարազատներով ընկերներով զբաղված են այդ գումարը հայթանթելով։ Սահմանված 562 մլն դրամ գումարը բավական դժվար է հայթայթել։ Հուսով եմ՝ մի քանի օրվա ընթացքում նա ազատության մեջ կլինի»։

Նա ընդգծեց, որ պաշտպանության կողմի խնդրանքը եղել է 50 մլն դրամ գրավի կիրառումը, սակայն դատարանը ավելի քան 10 անգամ բարձր գումար է սահմանել։

«Չեմ կարող ասել, թե դատարանը ինչով է ղեկավարվել 10 անգամ գրավի չափը բարձրացնելով։ Անգամ այդ հեքիաթային փողերի լվացման ամբողջ ծավալը 250 մլն դրամ է ու նման չափի գրավի սահմանումը մեզ համար շատ անսպասելի էր։ Ամեն դեպքում՝ մենք գրավի չափը բողոքարկելու ենք։ Մինչ այդ՝ պետք է կարողանանք պարոն Հակոբյանին ազատ արձակել, հիմա բոլոր միջոցները ձեռնակվում են, որպեսզի կարողանան դա անել։ Հույս ունեմ հաջորդ շաբաթվա մեջ ազատ կարձակվի»։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Աթանեսյանն ընդգծեց, որ այն կատարյալ դատարկություն է։ «Դա հաստատվում է նաև նրանով, որ դատախազությունը գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատել։ Ես չեմ հասկանում նման դատարակ մեղադրանքի գոյության պատճառը, ով է հնարել, ով է կատարել, ով է այդ ամենը նախաձեռնել։ Մենք առաջին օրվանից ասել ենք, որ սա մտացածին ու հիմար մեղադրանք է։ Ես կարծում եմ, որ այս գործի ավարտը լինելու է այն, որ որ հանցակազմի բացակայության հիմքով այն կարճվելու է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում