Ներքին 3 տարի առաջ - 10:00 30-08-2023

Դավիթ Խաժակյանը ողջունում է Հայաստանից մեկնողներին

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ակտիվ փուլ է մտել։ 14 քաղաքական ուժերը շրջում են մայրաքաղաքի վարչական շրջաններով` քաղաքացիներին կոչ անելով քվեարկել իրենց օգտին։

Բնակիչների հետ հանդիպումներին զուգահեռ մայրաքաղաքի տարբեր հատվածներում գովազդային պաստառներ են տեղադրվում։

Oragir.News-ը ֆիքսել է, որ ընտրություններին մասնակցող ուժերից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, գովազդային պաստառ է տեղադրել Երևանից դուրս՝ Փարաքար խոշորացված համայնքում՝ դեպի օդանավակայան տանող հատվածում։

Հարց է առաջանում, թե ԼՀԿ-ն ո՞ւմ համար է փակցրել պաստառը, գուցե արտագաղթի ճանապարհը բռնած ՀՀ քաղաքացիների՞։ Համենայն դեպս տպավորություն է, Դավիթ Խաժակյանն իր «Առաջ նոր շնչով» կարգախոսով ողջունում է Հայաստանից մեկնողներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում