Մամուլ 3 տարի առաջ - 08:40 30-08-2023

«Ապրելու երկիրը» նախատեսում է լյուստրացիա անցկացնել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրել է․

«Որոշ տեղեկություններով, առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցությունը նախատեսում է լյուստրացիա անցկացնել Երեւանի ընտրություններին մասնակցող ուժերի շրջանում: Պատրաստվում են կոչ անել, որ հրապարակային հայտարարեն, թե բացառում են ՔՊ-ի հետ հետընտրական համագործակցությունը: Ավելի կոնկրետ՝ ավագանու կազմից քաղաքապետի ընտրության ժամանակ բացառում են ՔՊ-ի թեկնածուին ընտրելը։

Տեւական ժամանակ է՝ «Ապրելու երկիրը» հանդիպում-քննարկումների մեջ է մյուս ուժերի հետ, որ Հռչակագիր ստորագրեն, որտեղ կամրագրեն, որ պատրաստ են պայքարել ՔՊ-ի դեմ, սակայն դա չի հաջողվում` մասնակցող ուժերը հրաժարվում են նման փաստաթուղթ ստորագրելուց: Հիմա «Ապրելու երկիրը» մտադիր է հրապարակային «դրդել», որ արտահայտվեն եւ բացահայտեն իրենց դիրքորոշումը, որպեսզի հանրությանը պարզ դառնա, թե որ ուժն է կեղծ ընդդիմադիր ՔՊ-ին, որը` իրական։

ԱԵ համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը չցանկացավ գաղտնազերծել, թե որ ուժերի հետ են հանդիպել, եւ ինչու հուշագիրը գլուխ չի գալիս: Նա ասաց, թե հուշագիրն այնքան էլ կարեւոր չէ, մասնակից ուժերը կարող են հայտարարությամբ հանդես գալ․ «Այո, մի քանիսի հետ հանդիպումներ ունեցել ենք, որոնք շարունակվում են, բայց քանի դեռ չկա վերջնական պատկեր, կգերադասեմ չխոսել»: Առաքելյանը նաեւ շեշտեց․ «Էական չէ հուշագրի առկայությունը, էական է բովանդակությունը, որ բացառում են ՔՊ-ի հետ որեւէ համագործակցություն։ Այդ դիրքորոշումը մեզ չէ պետք, այլ՝ հանրությանը։

Ի վերջո, հանրությունը պետք է իմանա, թե որ ուժերն են գնում ՔՊ-ին իշխանազրկելու Երեւանում, որոնք՝ ոչ, եւ կատարի ընտրություն։ Հետեւաբար, դա կլինի փաստաթղթի տեսքով, թե հայտարարության՝ դա պետք է տեղի ունենա»»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը