Ուղիղ եթեր Ներքին 3 տարի առաջ - 12:56 26-08-2023

Ապօրինի շենք են սարքում, ասում են՝ Ավինյանը գիտի․ բողոքի ակցիա՝ Սարյան 33 շենքի բակում․ ՈւՂԻՂ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարյան 33 շենքի բնակիչները բողոքում են շենքի անմիջապես հարևանությամբ կառուցվող նորակառույց շենքից։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ շենքը բազմաթիվ խախտումներով է կառուցվել ու դեռ կառուցվում, սակայն քաղաքային իշխանությունները դրանց վրա աչք են փակում։

«Գազի խողովակները թողել են բետոնի մեջ, շենքից ընդամենը 1 մետր հեռավորության վրա նոր շենք է կառուցվում, բա որ Աստված չանի, մի դեպք լինի՝ երկրաշարժ, հրդեհ, մարդկանց ո՞նց են տարհանելու։ Շենքի սեփականաըերը՝ Արթուր Ավագյանը, ասում է՝ Ավինյանը տեղյակ է, որտեղ ուզում եք, բողոքեք։ Երևի Տիգրան Ավինյանն է այս փողային բիզնեսի կազմակերպիչը։ Տարածքը 150 միլիոն դրամով գնել են՝ 300․000 դոլար, իմացանք, որ 4 միլիոն դոլար է գնահատվում արդեն»,- բողոքեցին բնակիչները։

Նրանց խոսքով՝ մինչև վերջ պայքարելու են, որ ապօրինի շենքի շինարարությունը դադարեցվի։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում