Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:00 25-08-2023

Մեր առաջարկը երևանցիներին «երկու երնեկ մի տեղ» փաթեթ է․ Մանե Թանդիլյան

Մենք առաջին իսկ օրվանից բոլոր վարչական շրջաններում ենք, հենց այս պահին էլ տարբեր վարչական շրջաններում մեր թիմակիցները հանդիպում են բնակիչներին, խոսում են, ուղղակի թեկնածուն մի օր կարող է մեկ տեղում լինել։ Իհարկե, բոլոր վարչական շրջաններ այցելելու եմ և ոչ մեկ անգամ։ Ուրախ եմ, որ թիմը մեծ է, շատ ընկերներ, գորընկերներ ունենք, ովքեր այս ընթացքում ապահովում են իրազեկվածությունը բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին այսօր Էրեբունիում «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Մանե Թադիլյանը։

«Մենք հավատում ենք, որ այս ընտրություններում պիտի գիտակցված ընտրություն անեն, որպեսզի ընտրեն լավագույնին, այլ ոչ թե չարյաց փոքրագույնին, ինչպես արել են միշտ։ Մեր ծրագրերը բազմազան են և շատ որակով։ Ամենակարևոր ուղերձը, որ մենք ունենք երևանցիներին, դա այն է, որ մեր առաջարկը «երկու երնեկ մի տեղ» փաթեթ է, որովհետև մենք և քաղաքական, և քաղաքային ռաջարկ ենք անում։ «Ապրելու երկիր» ընտրելու պարագայում երևանցիներն իշխանազրկելու են ՔՊ-ին Երևանում, որն այնուհետև տարածվելու է նաև ամբողջ հանրապետությունով մեկ, իսկ մենք դա արդեն արել ենք Նոյեմբերյան, Ալավերդի և Տաթև համայնքներում։ Այսինքն, մենք գիտենք՝ իչպես ընտրություններում որակյալ իշխանափոխություն կատարենք։ Եվ երկրորդ առաջարկը քաղաքային է, երբ մենք ասում ենք, թե ինչքան մանրամասն ենք ծանոթ երևանցիների առջև ծառացած խնդիրներին և մենք բոլորին լուծում ունենք տարբեր ձևաչափերով»,- ասաց Թանդիլան։

Oragir.News-ի հարցին՝ իսկ բնակիչներից առաջարկներ հնչո՞ւմ են, Թանդիլյանը պատասխանեց․ «Այո, հնչում են։ Քաղաքացիները սովորաբար առերեսվում են իրենց առօրյա խնդիրներին, հիմնականում շարունակում են իրենց բակերի խնդիրներից խոսել, ավտոտնակների, որոնք խանգարում են բակային տնտեսությանը, աղբահանություն, թափատող շներ։ Մենք բոլոր խնդիրների լուծման համար փաթեթ ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան