Ներքին 3 տարի առաջ - 15:30 25-08-2023

Աննա Հակոբյանի ազգական Գյումրու փոխքաղաքապետը վարորդ-առաքիչ ընկերներին պաշտոնի է նշանակել

2018 թվականին իշխանության եկած Նիկոլ Փաշինայնը մշտապես հայտարարում էր, որ «Նոր Հայաստանում այլևս տեղ չեն ունենալու խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակումները»։

Սակայն այսօր նրա և նրա տիկնոջ բարեկամները, քավորներն ու սանիկները, ընկերներն ու հարևանները բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում։

Նման նշանակումներից մեկն էլ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին, Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնին կարգելն էր։

Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, գործարար։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամ ընտրված ՔՊ-ական փոխքաղաքապետը եկած-չեկած սկսեց իր շուրջբոլորը հավաքել ծանոթ-բարեկամներին։

28-ամյա փոխաղաքապետը կնոջ եղբորը՝ Գևորգ Յայլոյանին, մոտ 2 ամիս առաջ նշանակել է իր օգնական։ Վերջինս նախքան փեսայի օգնական լինելն աշխատել է Շիրակի մարզպետի աշխատակազմում, Նազելի Բաղդասարյանի վարորդն է եղել։

Oragir.News-ին հասած տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նոր փոխքաղաքապետը կադրային ջարդ է սկսել, սակայն ուշագրավը կադրերի ընտրության հարցն է։

ՔՊ-ական փոխքաղաքապետի հովանավորությամբ Գյումրու քաղաքապետարանի գովազդի, առևտրի, սպասարկման ոլորտների համակարգման պետի պաշտոնը, որը մինչ այդ թափուր էր մնացել, հիմա զբաղեցրել է Վահագն Մկրտչյանի մտերիմը՝ Սևակ Խաչատրյանը, որը ժամանակին աշխատել է որպես առաքիչ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այս նշանակմանը հատկապես դեմ է եղել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, սակայն որևէ բան անել չի կարողացել, քանի որ Գյումրիում կարևոր որոշումները ՔՊ-ի կողմից են կայացվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում