Ներքին 3 տարի առաջ - 15:30 24-08-2023

ՔՊ-ական պաշտոնյան գործից «թռել է», որ մասնակցի Ավինյանի քարոզարշավին

Երեկ մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրից Տիգրան Ավինյանին սատարելու համար Երևան էր հասել Արագածավանի ՋՕԸ-ի վերահսկողության բաժնի աշխատակից Սուրեն Թորոսյանը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Թորսյանը արձակուրդում չի գտնվում, փաստացի աշխատանքային ժամին զբաղված է եղել Տիգրան Ավինյանի քարոզարշավով։

Նշենք, որ քարոզարշավը մեկնարկել էր ժամը 17։00-ին, իսկ Արագածավանից Նուբարաշեն վարչական շրջան հասնելու համար առնվազն 2-3 ժամ է հարկավոր։

Թալինի ՋՕԸ-ից Oragir.News-ի հետ զրույցում հաստատեցին, որ սույն ՔՊ-ական պաշտոնյան արձակուրդում չէ․

«Սուրեն Թորոսյանը այս պահին արձակուրդում չէ»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Սուրեն Թորոսյանի հետ, վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին և անջատեց հեռախոսը․ «Ես չեմ ուզում հարցազրույց տամ»։

Ստացվում է, որ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որը արագածավանցիների կողմից առավել հայտնի է որպես Փչանի Սուրո և, որը բազմաթիվ անգամներ աչքի է ընկել աղմկահարույց միջադեպերով, այդ թվում՝ հիվանդ տղային ծեծելով, արցախցի անչափահաս երեխային ճանապարհին ավտոմեքենայից իջեցնելով, «թռել է» աշխատանքից և չգիտես ինչու, լինելով մարզի բնակիչ, մասնակցել է Ավինյանի երևանյան քարոզարշավին։

Արդյոք ՔՊ-ն կպատժի՞ իր թիմակցին՝ աշխատանքային ժամին այլ գործով զբաղվելու համար, թե՞ հակառակը՝ կխրախուսի այն, պարզ կլինի առաջիկայում։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը