Ներքին 3 տարի առաջ - 22:04 22-08-2023

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի քաղաքացի Մավիան Աքսել Հովհաննեսի վարած Toyota 4Runner մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ալբերտ Մարզումանյանի վարած Зил 131 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 25-ամյա Ալբերտ Կիրակոսյանն ու 26-ամյա Արտավազդ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։