Ներքին 3 տարի առաջ - 21:56 22-08-2023

Տիգրան Ավինյանը իր քարոզարշավը կսկսի Նուբարաշեն վարչական շրջանից

Երևանի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ երևանցիներ, վաղվանից մեկնարկում է ավագանու ընտրությունների քարոզարշավը։

Մեր հանդիպման առաջին վայրը Նուբարաշեն վարչական շրջանն է։

Կհանդիպենք վաղը՝ 17:00-ին, Նուբարաշենի կենտրոնական այգու մոտ։

Սիրով կսպասենք բոլորիդ»։