Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:40 21-08-2023

«Հայգեր»-ները կփոխարինվեն 250 էլեկտրոավտոբուսներով. Ավինյանը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ինչ վիճակում է գտնվում «Հայգեր»մակնիշի ավտոբուսների ավտոպարկը։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, որ առկա է 249 «Հայգեր» մակնիշի ավտոբուս, որից 120-ն է շահագործվում։ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց պահեստամասերից, որոնք ձեռք էին բերվել, որպեսզի վերականգնվեին ավտոբուսները։ Հովհաննես Մանուկյանն ասաց, որ շուրջ 27 ավտոբուս վերականգնվել է, իսկ մնացածն ընթացքի մեջ են, և ակնկալվում է, որ կվերականգնվի ևս 23-ը։ Մնացածների մասով Մանուկյանը տեղեկացրեց, որ ավտոբուսների տարիքն էլ է լրանում, և մեկ տարվա համար այդքան գումար ներդնելու անհրաժեշտություն չկա։

«Եկեք՝ արագացնենք էլեկտրոավտոբուսների ձեռքբերման հետ կապված գործընթացը, որը պլանավորում էինք փոխարինել 249 «Հայգեր» մակնիշի ավտոմեքենաներով, և սկսենք ՎԶԵԲ մեր գործընկերների հետ բանակցությունները 250 էլեկտրոավտոբուսների գնման վերաբերյալ» ,- ասաց Ավինյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան