Ներքին 3 տարի առաջ - 12:00 19-08-2023

Մատենադարանում խուճապ է․ «փաշինյանական բարեփոխումները» մեկնարկել են 

Մոտ մեկ ամիս առաջ Մատենադարանի տնօրեն ընտրվեց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արա Խզմալյանը, ով երկար տարիներ համարվում էր Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հովանավորյալը և Մատենադարանի տնօրենի նրա «զապաս» թեկնածուն, սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո կարողացավ դառնալ ԿԳՄՍ նախկին նախարար, աշխատակազմի ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունյանի սիրելին։

Նախ՝ ինչպես է հայտնվել Արա Խզմալյանը Մատենադարանում։ Արայիկ Հարությունյանի նախկին դասախոս, իսկ այժմ «գլխավոր մունետիկ» Սամվել Կարաբեկյանը հանդիպել է Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ, վստահեցրել, որ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունն ուզում են Մատենադարանի համար լավ բաներ անել, բայց դա ուզում են անել նոր դեմքի միջոցով, Տեր-Ղևոնդյանից տեղեկացել է, թե ով կարող է լինել Մատենադարանի կոլեկտիվի թեկնածուն, հավաստիացրել, որ ինքն ու Արայիկ Հարությունյանն ամեն ինչ կանեն, որ այդ անձը դառնա տնօրեն, և համոզել Տեր-Ղևոնդյանին, որ հրաժարական տա։

Վահան Տեր-Ղևոնդյանը՝ որպես հայ մտավորականության տիպիկ ներկայացուցիչ, անմիջապես համաձայնել է և հրաժարական տվել, ինչից հետո նախ կառավարությունը փոխեց Մատենադարանի կանոնադրությունը, որ Հոգաբարձուների խորհրդում Արայիկ Հարությունյանը կարողանա ձայների մեծամասնություն ունենալ, բացի դրանից՝ հանվեց տնօրենի թեկնածուների՝ գիտությունների դոկտոր լինելու պահանջը, ապա հայտարարվեց տնօրենի մրցույթ, որը հաղթեց ոչ կրթությամբ, ոչ մասնագիտացմամբ Մատենադարանի հետ կապ չունեցող Արա Խզմալյանը։

Օragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արա Խզմալյանը Մատենադարան է եկել հստակ ծրագրով, որի մասին արդեն սկսել է բարձրաձայնել կոլեկտիվի ներսում։

Մասնավորապես, նա արդեն բարձրաձայնել է այն մասին, որ երեք հիմնադրամները, որոնցից բաղկացած է Մատենադարանի կառուցվածքը, պետք է լուծարվեն, և պետք է լինի մի հիմնադրամ, քանի որ երեքի գոյության պարագայում իր «բարեփոխումները» կարող են ձախողվել։

Բացի դրանից՝ Մատենադարանի ներսում արդեն խոսվում է գիտական տարբեր խմբերի և բաժինների կրճատման ու լուծարման մասին։

Խոսքն այնպիսի բաժինների մասին է, որոնք իրենց մասնագիտացմամբ եզակի են ամբողջ Հայաստանում, առաջին հերթին անհրաժեշտ են Մատենադարանին՝ հնագույն ձեռագրերի պահպանման և վերականգնման համար։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին