Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:29 17-08-2023

Հրապարակի փոստի շենքը վերցնում ենք, ստեղծում ենք ԲԲԸ․ Փաշինյան

Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809 քմ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,26 հա հողամասի հիմնադրվելու է «Ռեփաբլիք» պլազա բաց բաժնետիրական ընկերությունը։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց Կառավարության հերթական նիստում։

«Սա նոր գործիքակազմի կիրառում է, հիմնում ենք 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն և ֆոնդային բորսաի միջոցով փորձում ենք մասնավորեցնել։ Շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում՝ սկսած տեղադիրքից՝ ավարտած իր ճարտամշակութային արժեքով։ Սակայն շենքի ներսում կահավորման նորոգման վիճակը մեղմ ասած անմխիթար է, հսկայածավալ աշխատանք կա իրականացնելու, ինչը պետք է կատարվի մասնավորի հետ համատեղ։ Արժեքը մոտ 17 մլրդ դրամ է, սա էլ ընկած է կապիտալի հիմքում։ Նոր փորձակրվող տարբերակ է ծրագիրը և կարծում ենք՝ նախագիծը կարող է հետագայի համար լավ օրինակ դառնալ նմանանատիպ արժեքի ունեցող գույքերի իրացման համար»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Բավական երկար քննարկված հարց է և այս որոշման նախագծի համտեքսում երկու հարց է ծագում, թե ինչքանով ենք մենք արագ գործում որոշումներ կայացնելիս: Երկրորդ լուրը, որը սկզբունքորեն լավ է, այն է, որ մենք ինչ քննարկում ենք, դրանք ի վերջո դառնում են որոշումներ: Հիշում եք՝ մենք մի քանի անգամ քննարկել ենք այն հարցը, որ գրավիչ գույքերը դրվում են մասնավորեցման, բայց հետաքրքրություն չի առաջանում»,-նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ քննարկման առարկա շենքը Հանրապետության Հրապարակի վրա գտնվող փոստի հայտնի շենքն է, որը կարող է ավելի մեծ դեր ունենալ մեր քաղաքում, բայց բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճաառներով չունի այդ դերը։ Վարչապետը նաև նշեց, որ սա առաջին անգամ քննարկել էին 2020 թվականի ապրիլին, կառավարությունում ու հետաքրքրվեց, թե ինչու են որոշումը նոր կայացնում։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը պարզաբանեց, որ որոշումը բարդ և ժամանակատար է, քննարկվել է բազմաթիվ գերատեսչությունների հետ, ներդրողների հետ, գույքի գնահատումը կատարվել է մի քանի անգամ։

«Իմ հարցի մեջ կանխավարկած չկա, օբյեկտիվ պատասխան եմ ցանկանում ստանալ։ Որոշումների համար նորմալ ժամանակահատված է կես տարուց մեկուկես տարին։ Ստացվում է՝ մենք ընդունել ենք որոշումը երեք տարի առաջ, ընդունել ենք ռազմավարություն դրանից երկու տարի հետո, մեկ տարի հետ էլ՝ սա։ Ամեն դեպքում այս ամենը պետք է անենք արագ, իհարկե, ոչ շատ կայծակնային»,- նշեց Փաշինյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հույս հայտնեց, որ անցած ժամանակը կտա էֆեկտ․ «Եթե ճիշտ ենք նախագծել, շատ արագ է արդյունք տվել, եթե պարզվի, որ ճիշտ չենք նախագծել, իհարկե, ժամանակի կորուստը շատ թանկ կնստի մեր վրա։ Թեպետ վստահ եմ՝ որ քննարկումներն արդյունավետ են եղել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում