Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:05 17-08-2023

Ջրային պարեկները ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կարող են իրականացնել․ Փաշինյան

Սա հերթական փուլն է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման աշխատանքները ավարտելու։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստումասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ ծրագրին։

«Մենք Սևանա լճում մեր ծառայություններն ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք, և ջրային ոստիկանությունը գործելու է հետևյալ տրամաբանությամբ․ ինչ-որ իմաստով մենք ներդնելու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների և Սևան ազգային պարկի համագործակցությամբ։ Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս տարի հանրային լողափներում մենք ջրահեղձության երկու դեպք ենք ունեցել, քննությունն է ընթանում, որովհետև գոնե նման լողափներում մենք ջրահեղձության դեպքերից պիտի կարողանանք խուսափել։ Հաջորդը՝ Սևանա լճում ջրային պարկների ծառայությունը էական փոփոխություններ պիտի բերի։ Սա նշանակում է, որ Սևանա լճում ջրային տրանսպորտային միջոցների երթևեկության կարգի խախտման դեպքում արձանագրոություններ կարող են կազմվել, ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կարող են իրականացնել»,-ասաց Փաշինյանը։

Հարցը զեկուցող ՆԳ նախարար Վահե Ղազարանը նշեց, որ ծառայությունն իրականացնելու համար նախնական ձեռք է բերվել 8 երկտեղանոց սկուտեր և 3 տեղանոց չորս սկուտեր։

«Մենք ձեռք ենք բերելու 4 նավ, որոնք ամբողջ տարի կծառայեն Սևանա լճում։ Այսինքն՝ ապօրինի ձկնաորսությունը գործնականում լինելու է անհնար», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Սևանա լիճը կհսկվի նաև դրոններով։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան