Ներքին 3 տարի առաջ - 17:10 16-08-2023

Արցախի ԱՆ-ն հերքում է. հղի կնոջ մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից։

Աղբյուրը նշում է` բազմիցս տեղեկացրել են, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դեղորայք և սնունդ չլինելու պատճառով աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ, անգամ գրանցվել են պտղի կորստի դեպքեր: