Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:35 16-08-2023

ՀՀԿ-ական նախկին պատգամավորին հաջողվել է լքել Հայաստանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուզան Մուրադյանին հաջողվել է դստեր հետ կապված քրգործերը մաքրել ու լքել Հայաստանը՝ հանգիստ, ապահով կյանք վայելելու:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Ռուզան Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը, նախկինում տնօրինել է Երեւանի թիվ 125 հիմնական դպրոցը: Նրա պաշտոնավարման ժամանակ մի շարք չարաշահումներ են եղել, որոնց առիթով նախկինում քրգործեր են եղել հարուցված:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հեղափոխությունից հետո տարբեր միջոցներով փորձել է կապի դուրս գալ «թավշյա հեղափոխականների» հետ, որպեսզի մաքրի իր դստերը:

Ավելին՝ տեղեկացանք, որ նախկին պատգամավորին ու նրա դստերը հաջողվել է ճողոպրել երկրից: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, այժմ Ռուզան Մուրադյանը Եվրոպայում է բնակվում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով