Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:05 14-08-2023

Տանիքում առանձնատուն են կառուցում. մանսարդների խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել

Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվությունը, որ ժամանակին տրվել է օրենքի խախտմամբ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ այսօրվանից այդ հասցեում կսկսեն միջոցներ ձեռնարկել. «Բազմաթիվ խնդիրներ կապված են նախկինում տրված շինթույլտվությունների հետ․ դրանք էական խնդիրներ են առաջացրել քաղաքում։ Նման խնդիրներ կան «Ֆիզգորոդոկում», Աջափնյակում։ Բնակիչներն արդարացիորեն բողոքում են։ Մանսարդների հետ կապված․ կոնկրետ շենքում ապրողները պետք է իրենց համաձայնությունը տային համապատասխան կարգով, և այդ կարգը չի պահպանվել»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ ձեղնահարկերի «խայտաբղետ» կառուցումն այլևս պետք է դադարեցնել. «Ամեն մեկն իր տանիքին ևս մի հարկ է ուզում։ Շատերը մեկ հարկ չէ, առանձնատուն են կառուցել։ Բայց, առհասարակ, մանսարդային հարկերի մասնավոր դիմումները չպետք է քննարկել։ Եթե Երևանի քաղաքապետարանն իր ծրագրով չառաջարկի որևէ բան, որևէ տանիքին հավելյալ հարկ չպետք է կառուցվի»,- ասել է նա՝ հավելելով, որ այս հարցերում պետք է գրագետ լուծումներ տրվեն։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան