Ներքին 3 տարի առաջ - 15:20 11-08-2023

Աշխատողի ենք տալիս, որ մաքրեն. «Զորաց քարեր»-ի մուտքը դարձել է վճարովի

«Զորաց քարեր» պատմամշակութային կենտրոնի մուտքը նույնպես դարձել է վճարովի՝ մեկ անձի համար 1000-1500 դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է օգտատեր Ժենյա Վարդազարյանը։

Վերջինս հարց է ուղղել ԿԳՄՍ-ի Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ին՝ թե ովքե՞ր էին այն անձինք, որոնք փակել էին մուտքը և մարդկանց թողնում էին միայն տոմսը ներկայացնելու դեպքում։ Նրա խոսքով՝ հարցին, թե ինչի՞ է վճարովի, և թե ու՞ր են իվերջո գնում այդ գումարները, հնչեցին հետևյալ պատասխանները. «Բա մենք աշխատողի ենք տալիս, որ գան մաքրեն տարածքը։ Շինարարություն ենք անում։ Բա ձեր համար միջոցառում ենք կազմակերպել, երաժշտություն ա, բանա»։

«Իսկ հիմա խնդրում եմ ներկայացնել ձեր կազմակերպած միջոցառման գոնե նախնական սցենարը, քանի որ ձեր աշխատակիցը ստում էր և պնդում, որ իրենք հսկայական ծախս են արել այդ միջոցառումը կազմակերպելու համար.

Իրականում ոչ մի միջոցառում էլ չկար (չկար ոչ մի երաժշտություն. դրված էր երկու մեծ динамик, որոնցից չհասցրեցինք մի երկու հնչյուն լսել, երբ անջատեցին, հավաքեցին ու տարան։ Իսկ ամենատարօրինակը և ծիծաղելին գիտե՞ք` որն է, որ դա տևեց մի քանի ժամ, մեր բարձրաձայնելուց, աղմուկ բարձրացնելուց, մարդկանց քանակի ավելանալուց հետո մուտքը դարձավ ազատ (դե, այդ ընթացքում ինչ հասցրին «քերեցին». քիչ չէր)։

Պետության մասին էիք խոսում, հայրենասեր էիք ձևանում, ոստիկաններ էիք շարել ձեր շուրջը, որ ավելի «դուխով» կողոպտեք մարդկանց, բա պետական վերահսկողություն սահմանեիք, ինչի՞ էիք թույլ տվել, որ պատմամշակութային վայրը վերածվի Սադախլուի բազարի` սուրճ ու թեյ վաճառելուց, մինչև քյաբաբնոց, հարբած ու կիսագիտակից տղամարդկանցից մինչև կիսամերկ կանայք...

Հարգելի՛ ՊՈԱԿ խնդրում եմ բացատրել.

1. Եթե մուտքը վճարովի էր, ինչու՞ մինչև վերջ չմնաց վճարովի,
2. Ինչի՞ վրա են ծախսվում այդ գումարները, քանի որ Քարահունջի համար դուք ոչինչ չեք արել/չեք անում։
3. Ու՞մ գրպանն է գնում այդ գումարը։

Եվ իվերջո, ո՞րն է ձեր նպատակը. վերջնականապես էս երկիրը վերածել Սոդոմ֊Գոմորի՞, ոչնչացնե՞լ մարդկանց հույսն ու սերը դեպի իրենց հայրենիք....

Բայց մի րոպե, կարողա՞ էլի նախկիններն էին մեղավոր, հը՞.... Արդարացե'ք, սպասում ենք...

Հ.Գ. Ի դեպ, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցը մեզ ասաց, որ դիմել են ձեզ, որպեսզի այդ օրը (Օգոստոսի 10֊ի լույս 11֊ի գիշերը` Նավասարդի օրը) մուտքը լինի անվճար, բայց բնականաբար մերժվել են»,- նշել է օգտատերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում