Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:49 11-08-2023

«Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատացել են. ՀԿԾՀ նախագահ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները հատկապես վերջին ամիսներին շատացել են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀԿԾՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝պատասխանելով հարցին՝ արդյո՞ք չունեն գործիքներ կարգի հրավիրելու «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի +42 աստիճանշոգինմարդկանց խեղդամահ չանեն։

«Մենք ունենք վերահսկողության մեխանիզմներ, պարբերաբար բողոքներ ստանում ենք։ Սեզոնային առումով միշտ ամառային ամիսներին բողոքներն անգամներով շատանում են, քանի որ խնդիրը հիմնականում սեզոնային է։ Ցանկացած բողոք ստանում է իր արձագանքը։ Մենք էլ ենք արձանագրում խնդիրներ, և դրանք առաջանում են, քանի որ համակարգում ներդրումային միջավայրը շատ սուղ է, և հիմա ներդրումների կարիք կա»,- նշեց Բաղրամյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր