Ներքին 3 տարի առաջ - 21:50 10-08-2023

Ադրրբեջանն ուզում է Արցախ մտնել մի բեռնատար խնձորով, ոչ տանկով, բայց արդյունքը նույնն է լինելու

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ գրեցին, որ Բաքուն պատրաստ է առանց արտաքին միջամտության կանոնավոր հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։

Ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը վստահեցրել է, որ Բաքուն ղարաբաղցի հայերի վերաինտեգրման գործընթացի իրականացման հստակ գործողությունների ծրագիր ունի։

«Տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, կրոնական և այլ ոլորտների միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են այս գործընթացի շրջանակում, հնարավորություն կտան ապահովել հայկական ծագումով Ադրբեջանի բնակչության իրավունքները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է այս ուղղությամբ երկխոսության այն հայ բնակիչների հետ, որոնք իսկապես շահագրգռված են նման երկխոսությամբ, այլ ոչ թե նրանց հետ, որոնք շահագրգռված են միայն մանիպուլյացիաներով։ Այս առումով մենք պատրաստ ենք պարբերաբար հանդիպումներ անցկացնել հայազգի բնակիչների հետ՝ առանց արտաքին միջամտության»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է հնչում Բաքվից․

«Այդ խոսակցությունները շատ վաղուց են ընթանում, նախկինում ավելի բարձր մակարդակով են հնչել և՛ Ալիևի, և՛ Բայրամովի, և՛ այսպես կոչված Արցախի ադրբեջանցիների համայնքի ղեկավարի կողմից։ Այդ «Մեծ վերադարձ» ծրագիրը ներառում է հենց այդ ընթացքը, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է բուն ընթացքին, ապա պետք է ֆիքսել, որ Ադրբեջանը չի ճանաչում Ադրբեջանի սուբյեկտայնությունը, նա Արցախը դիտարկում է որպես Ադրբեջանի մարզ։

Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախն ուներ որոշակի սուբյետայնություն։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը և Արցախի նախկին նախագահները ունեին որոշում կայացնելու իրավունք։ Սկզբունքը հետևյալ էր՝ Հայաստանն Արցախի անունիցբանակցում էր Մինսկի խմբի և Ադրբեջանի հետ և յուրաքանչյուր ձեռք բերված պայմանավորվածությունը փոխանցում էր Արցախ, և Արցախը պետք է հաստատեր Հայաստանի կողմից ձեռք բերված համաձայնությունը, այսինքն՝ Արցախը որոշում կայացնողի դերում էր։ Ֆորմալ առումով մենք կարող ենք փաստել, որ այդ ժամանակ Արցախի ղեկավարը հավասարազոր ֆիգուր էր նույն ՀՀ իշխանություններին, Ադրբեջանի իշխանություններին, գուցե նա բանակցային կողմ չէր, բայց վերջին խոսքը նրանն էր։ Եթե նախկին սկզբունքն օգտագործենք, ապա երկկողմ հանդիպումը պետք է լիներ Հարությունյան-Ալիև մակարդակով, բայց քանի որ Արցախն այսօր իր սուբյեկտայնությունը կորցրել է, այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ մարզային ղեկավարության մակարդակով, իսկ դա նշանակում է՝ եթե արցախցիները գնան այդ հանդիպումներին, ապա դրանով Արցախը կճանաչի իր սուբյեկտայնության կորուստը»։

Ինչ վերաբեվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի երեկվա հայտարարության այն կետին, թե տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, կրոնական և այլ ոլորտների միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են այս գործընթացի շրջանակում, հնարավորություն կտան ապահովել հայկական ծագումով Ադրբեջանի բնակչության իրավունքները, Արմինե Ադիբեկյանն ասաց, որ հենց այդ նպատակով էլ ադրբեջանցիները փակել են Բերձորի միջանցքը, որպեսզի Արցախն այլընտրանք չունենա․

«Ադրբեջանը կոմունիկացիոն բոլոր հնարավորություններն արգելափակել է և ասում է, որ միայն այս կերպ կարող եք ստանալ այն, ինչ ուզում եք, և այդ ամենը փաթեթավորում են որպես տնտեսական, մարդասիրական աջակցություն։

Նրանք ուզում են Արցախ մտնել մի բեռնատար խնձորով, բայց ոչ տանկով, որ արևմտյան գործընկերների մոտ իրենց դեմքը պահեն, բայց արդյունքը նույնն է լինելու՝ տանկով կմտնեն, թե բեռնատարով։ Նրանք սկսելու են հետևողականորեն դուրս մղել հայերին։ Ասեմ ավելին՝ Փաշինյանն Ադրբեջանի և Թուրքիայի փողերով ֆինանսավորում է այստեղ արցախցիների համար շենքերի կառուցումը, որ այդ մարդկանց տարհանեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը