Ներքին 3 տարի առաջ - 20:51 09-08-2023

Երևանի քաղաքապետարանը խնդրում է մեքենաները ժամանակավորապես չկայանել Մամիկոնյանց փողոցի մայթեզրին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ:

«Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-նշվում է հայտարարությունում: