Ներքին 3 տարի առաջ - 18:00 09-08-2023

Եթե մեքենան փչացել է, զանգեք Մարիամ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից, Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Արամ Ավետիսյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել, թե իբր ճանապարհին իր ավտոմեքենան խնդիր է ունեցել, և Մարիամ Փաշինյանը անցնելիս նկատել, կանգնել է օգնություն ցուցաբերելու իրեն՝ անծանոթ տղային։



Պարզվում է, սակայն, որ սա Փաշինյանի և նրա թիմակիցների հերթական փուչիկն է։ Վեդի խոշորացված համայնքի բնակիչներն Оragir.News-ի հետ զրույցում ասացին, որ սույն երիտասարդը՝ Արամը, ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես 2018 թվականի «հեղափոխությանը», այնպես էլ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, ապա Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին, որտեղ սատարում էր ՔՊ-ի թեկնածու, Նիկոլ Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանին։

Պարզվում է՝ սույն նիկոլական Արամ Ավետիսյանին Փաշինյանները շատ լավ էլ ճանաչում են, և Մարիամ Փաշինյանը կանգնել է, ոչ թե անօգնական անծանոթ տղային օգնելու, այլ Արարատի մարզում իրենց փիարով զբաղվող, ՔՊ-ի ակտիվ անդամ Արամին օգնելու համար։

Արամ Ավետսիյանի և Փաշինյանների ընտանիքի ծանոթությունը ապացուցում է նաև նույն Արամի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարն ու գրառումը, որտեղ նա Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ դիմավորում է համայնք այցելած Աննա Հակոբյանին։



«Վեդի Հայմանքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ միասին հյուրընկալել էինք ՀՀ առաջին տիկնոջը՝ Աննա Հակոբյանին»,- գրել է Արամ Ավետիսյանը։

Ի դեպ, Վեդի քաղաքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները շատ «լավ են նայում» սույն Արամին։ Նրան աշխատանքի են տեղավորել Արտաշատի համայնքապետարանում։

Ուշագրավ է, որ Oragir.News-ը 2023 թվականի փետրվարի 20-ին Վազգեն Սարգսյան փողոցում հանդիպել էր թիկնապահների ուղեկցությամբ շրջող Մարիամ Փաշինյանին, փորձել հարց ուղղել նրան, սակայն նա շտապել էր նստել մեքենան և հեռանալ։

Փաշինյան Մարիամի՝ «անօգնական տղային օգնություն ցուցաբերոլու» շոուն խոսում է Նիկոլ Փաշինյանի անհավանական ցածր վարկանիշի մասին։ Փաշինյանը փրփուրներից է կախվել և նոր սցենարներ մշակում սեփական վարկանիշը բարձրացնելու համար։

Չի բացառվում, որ հաջորդ «սերիայում» նիկոլականները գրեն, որ Մարիամն անձամբ է փոխել իրենց ավտոմեքենայի անվադողը։ Այնպես որ, եթե մեքենան փչացել է, զանգեք Մարիամ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում