Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:10 09-08-2023

Հարցված երևանցիների 55%-ը չի հավատում քաղաքապետի արդար ընտրությունների անցկացմանը

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ «Սպասելով» խորագրով իրականացված հեռախոսային հարցման տվյալները, որն իրականացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում։

Հարցվածներից հետաքրքրվել են՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն պաշտոն է, թե՞ Երևանի կառավարչի/մենեջերի։

Հարցվածների 48,5 տոկոսը կարծում է, որ քաղաքապետի պաշտոնը Երևանի կառավարչի պաշտոն է, 41,5 տոկոսը նշում է, որ դա քաղաքական պաշտոն է, իսկ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Հարցին՝ «ըստ Ձեզ՝ սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընդտրությունները կլինե՞ն արդար», հարցվածների 16,1 տոկոսը պատասխանել է միանշանակ այո, ավելի շուտ այո պատասխանել է հարցվածների 28,9 տոկոսը, ավելի շուտ ոչ՝ 19,5 տոկոսը, միանշանակ ոչ՝ 32,1 տոկոսը, իսկ 3,3 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ Ստացվում է, հարցվածների 55%-ը չի հավատում արդար ընտրությունների անցկացմանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան