Ներքին 3 տարի առաջ - 15:40 08-08-2023

Մենենդեսի հանձնարարությամբ ՀՀ այցելած պատվիրակությունը ժամանել է Սյունիքի մարզ

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Հաղորդվում է, որ երեկ նրանք հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։

Այսօր պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ, որտեղ Ռոբերտ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Հագարիի կամրջի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։

ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այսկողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի բնակիչներին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար