Մամուլ 3 տարի առաջ - 08:10 08-08-2023

Աշնանն ԱԺ-ում թեժ է լինելու․ ՔՊ-ն արդեն որոշում ունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանը սեպտեմբերի 12-ից կվերսկսի իր աշխատանքը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են փոխանցում, ԱԺ նոր նստաշրջանը թեժ է լինելու, մի շարք կարևոր և մեծ աղմուկ բարձրացրած օրենքի նախագծեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ է նախատեսում: Նախագիծը ԱԺ կգա սեպտեմբերի կեսին, այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթն իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ում արդեն իսկ վերջնական որոշում կա, որ դեմ են քվեարկելու նախագծին: ԱԺ նոր նստաշրջանում քննարկվելու է նաև երկար չարչրկված Հռոմի ստատուտը, որը դեռ կառավարությունում է:

Բանն այն է, որ ՔՊ-ականները դեռ չգիտեն՝ ինչպես վարվել նախագծի հետ, ինչպես անեն, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն ավելի չլարեն: Հենց սրանով է պայմանավորված, որ նախագիծը դեռ օդում կախված է մնում, կառավարությունն այն չի ուղարկում ԱԺ:

Այսպիսով, կարող ենք արձանագել, որ աշունը թեժ է լինելու, մի կողմից՝ ԱԺ նիստեր, մյուս կողմից՝ ավագանու ընտրություններ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում