Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 23:15 07-08-2023

ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են արել վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Այսօր ՄԱԿ–ի մի խումբ փորձագետներ տագնապ են հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ, ինչը սոսկալի հումանիտար ճգնաժամի է հանգեցրել Լեռնային Ղարաբաղի շրջանում: Այս մասին հայտնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից:

Շրջափակման արդյունքում վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի արդյունքում բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ: Շրջափակումը խափանել է նաև բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը և մեծագույն ռիսկի է ենթարկում բնակիչների, հատկապես՝ երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղի կանանց և հիվանդների կյանքը:

«Լաչինի միջանցքի շրջափակումը հունատիտար ճգնաժամ է, որը հանգեցրել է սննդամթերքի պաշարների, այն թվում՝ ձեթի, ձկնամթերքի, թռչնամսի, կաթնեղենի, ցորենի, շաքարի և մանկական սննդի կտրուկ նվազման», նշում են փորձագետները:

Նրանք ահազանգում են, որ արագ սպառվում է դեղորայքը, իսկ հիվանդանոցները դժվարությամբ են ապահովում բժշկական օգնություն, քանի որ շտապ օգնության մեքենանարի աշխատանքը խափանվել է վառելիքի պակասի հետևանքով:

Փորձագետները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին պայմանագրի:

Նրանք նաև կոչ են անում շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ համաձյան զինադադարի մասին պայմանագրի դրույթների:

«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կազատեն Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներին տառապանքներից և թույլ կտան մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը քաղաքացիական բնակչությանը»,- նշում են փորձագետները:

«Այս սուր պահին անհրաժեշտ է ապահովել բոլոր անհատաների անվտանգությունը, արժանապատվությունը և բարօրությունը»,- նշում են փորձագետները:

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ լինել իր միջազգային պարտավորություններին՝ հարգել և պաշտպանել մարդու իրավունքները՝ ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքները: Մենք նաև շեշտում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր այն կողմերի միջև, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում»,- նշում են փորձագետները:

Կոչին միացել են` ՄԱԿ-ի Պարենի իրավունքի հարցով հատուկ զեկուցողը, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը, Կրթության իրավունքի հարցով հատուկ զեկուցողը, Տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցով անկախ փորձագետ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ