Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:20 07-08-2023

Երեխաների մասին հրապարակումներ անելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխայի լավագույն շահի սկզբունքով․ ԱՏՊԳ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն անդրադարձել է «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումներին, որոնցում, ի թիվս այլնի, հրապարակվել են երեխաների զգայուն անձնական տվյալներ (առողջական վիճակի մասին տվյալներ, կենսաչափական տվյալներ՝ լուսանկար): Հրապարակումներն ըստ էության ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց՝ անչափահասների, իրավունքների վերականգնմանն ու խտրականության բացառմանը, ինչն ինքնին անձնական տվյալների մշակման օրինական և կոնկրետ նպատակ է:

«Գործակալությունը հարկ է համարում ընդգծել, որ նմանօրինակ հրապարակումներ անելիս հարկավոր է ուշադրություն դարձնել տվյալների մշակման համաչափության սկզբունքին: Այստեղ կարևոր է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք սահմանված նպատակին լրատվամիջոցը կամ օգտատերը չէր կարող հասնել առանց լուսանկարի հրապարակման: Եվ եթե երեխաներին նույնականացնելն ինքնին անհրաժեշտ չէ հրապարակման նպատակին հասնելու համար, ապա նկարները պետք է հրապարակել ապանձնավորված: Միաժամանակ, մեր ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ երեխաների լուսանկարն ի սկզբանե բաց ռեժիմով հրապարակել է նրանցից մեկի օրինական ներկայացուցիչը, որից հետո այն արտատպվել է լրատվամիջոցում:

Հաշվի առվելով վերոգրյալը՝ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեխաների մասին հրապարակումներ անելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխայի լավագույն շահի սկզբունքով: Երեխայի լավագույն շահի սկզբունքի էությունն է ապահովել երեխայի ֆիզիկական, հոգեբանական և բարոյական առողջ զարգացումը, այլ կերպ ասած՝ նպաստել երեխայի անհատականության բնականոն զարգացմանը: Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունն ինքնին բխում է երեխայի լավագույն շահի սկզբունքից, սակայն, երբեմն երեխայի լավագույն շահը և նրա անձնական տվյալների պաշտպանությունը կարող են միմյանց հակադրվել: Այս դեպքում նախապատվությունը տրվում է երեխայի լավագույն շահին»,-ասված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն