Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:15 05-08-2023

120 հազար մարդ տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախում 120 հազար մարդ տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից։ «Դրա հետևում կանգնած է 120 000 մարդու իրական պատմություն, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից»,- նշել է նա։

Անի Բադալյանը գրառմանը կից տարածել է Երևանում բուժում ստացող Ստեփնակերտի բնակչի պատմությունը լուսաբանող՝ Euronews-ի տեսանյութը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը