Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:35 03-08-2023

Հայաստանը դեռ հարություն է առնելու, իսկ աշխարհաքաղաքական իրողություննները խիստ փոփոխական են. իրանագետ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը «Եվրոնյուզի» եթերում բարբաջել է, թե հայաստանցիներս պետք է հաշտվենք ներկայիս «աշխարհաքաղաքական իրավիճակի» հետ։

Սեփական ժամանակավոր հաջողությունից շլացած այս սինլքոր բռնապետը պետք է հասկանա, որ Հայաստանի պետության այժմյան գոյությունն իսկ արդյունք է այն բանի, որ մեր նախնիները չեն հաշտվել ոչ ձեռնտու «աշխարհաքաղաքական իրողությունների» հետ՝ նույնիսկ ցեղասպանությունից հետո վերակերտելով Հայաստանը, իսկ այնուհետ նույն «իրողությունների» հետ չհաշտված մեկ մարդու՝ Գարեգին Նժդեհի, շնորհիվ թշնամուն ջախջախելով Սյունիքում։

Հայաստանը դեռ հարություն է առնելու, իսկ աշխարհաքաղաքական իրողություննները խիստ փոփոխական են հատկապես մեր տարածաշրջանում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում