Ներքին 3 տարի առաջ - 14:40 01-08-2023

Մեղրիում ոչնչացրել ենք հակառակորդին․ Տոնոյան

Մեղիրում լինելու հիմնավորության գնահատականը պետք է տա այդ ժամանակվա իմ վերադասը։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այսպես արձագանքեց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իրեն ուղղված հարցին, թե հոկտեմբերի 21-29-ն ի՞նչ էր անում Մեղիրում, արդյոք հիմնավոր էր այդ օրերին ոչ թե ՊՆ-ում, այլ՝ Մեղրիում գտնվելը։

«ՀՀ պետական սահմանից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա ունեինք մեծ քանակությամբ զոհեր՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ զորահավաքային ռեսուրսի, կամավորական ջոկատների շրջանակում։ Վիրավորների թվում էր Մեղրիի գնդի հրամանատարը։

Պաշտպանության նախարարի հայտնվելը Մեղրիում բավականին մեծ ազդեցությունը ունեցավ և՛ բնակչության վրա, և՛ զորքի։ Կան փաստեր, որ ստորաբաժանումները բավականին հաջող են գործել այդ ուղղությամբ՝ դարանակալելով և ոչնչացնելով հակառակորդին»,- նշեց նա։

Տոնոյանը պատմեց, որ իր աչքով է տեսել, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը։

«Տեղում գտնվող ՌԴ սահմանապահ զորքի հետ շատ լուրջ համագործակցություն հաստատվեց»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
22:18 Մահացել է Բրիջիտ Մակրոնի սեռը կասկածի տակ դրած լրագրողը
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
20:13 Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություն կանցկացնեն բռնազավթված Արցախում
13:00 Ինչ սխալ է արել Փաշինյանը, որ պետության կորստին 5 րոպե է պակասել