Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:40 01-08-2023

Ընդդիմությունը մերժեց Դավիթ Տոնոյանին

ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հերթական անգամ դիմեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` խնդրելով ներկա լինել հանձնաժողովի նիստին. «Ես խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի: Հակառակ դեպքում ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլևս հրապարկային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»,- ասաց Տոնոյանը:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական որոշում է կայացրել չմասնակցել նիստերին։

Oragir.News-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով Տոնոյանի առաջարկին ասաց, որ քննիչ հանձնաժողովի հետ կապված իրենց դիրքորոշում արտահայտել են։

«Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները թող իրենց հորդորներն ու կոչերը իրենց նախկին գործընկերներին ու ընկերներին անեն։ Մեր դիրքորոշումը, որը եղել է հանձնաժողովի ստեղծման օրից, մնում է անփոփոխ»։

Դիտարկմանը, թե այս դեպքում կարևոր չեն անձերն ու թե ինչ ասելիք կարող են ունենալ՝ Աբրահամյանը պատասխանեց․ «Պարզ չէ՞, եթե մենք դիրքորոշում արտահայտել ենք, ուրեմն անկախ նրանից թե ով է այնտեղ գնում՝ մեզ չի հետաքրքրում։ Մի քանի ամիս առաջ էլ երբ Նիկոլ Փաշինյանն էր այցելել հանձնաժողով՝ այդ ժամանակ էլ ենք «Հայաստան» խմբակցության հետ հայտարարություն տարածել, այդ հայտարարությունն ուժի մեջ է»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ հարցին կպատասխանի հարցաքննությունից հետո։ «Թող վերջանա հարցաքննությունը՝ նոր խոսենք, ավելի ուժ խոսենք, որ համապարփակ լինի»,- ասաց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում