Ներքին 3 տարի առաջ - 14:25 27-07-2023

23 թիվն էր, մտանք Ստեփանակերտ

Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է՝ Արցախում վառելիք չկա, ուստի տրանսպորտային միջոցների երթևելությունը դադարեցված է։

Մարդիկ գյուղից քաղաք հաց կամ սնունդ գնելու են գնում ոտքով կամ ձիով կամ ավանակով։

Չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ արցախցիները հումորի զգացումը չեն կորցնում։

Արցախցի Ազատ Գրիգորևիչը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.«23 թիվն էր, մտանք Ստեփանակերտ»։