Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:46 26-07-2023

Անցել են երեք ավտոբուս, էնտեղից հրաման են տվել, թե ապրանքը տեղ ա հասել․ մեր էրեխեքը ապրա՞նք էին․ ծնող

Այսօր քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք պնդում էին, որ արդեն 3 տարուց ավելի է՝ պայքարում են, ունեն բազմաթիվ ապացույցներ, որ իրենց որդիները գերության մեջ են, սակայն ապարդյուն։

Ծնողներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մի շաբաթ առաջ իրենց խոսք էին տվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կունենան, սակայն այդ հանդիպումը կրկին տեղի չունեցավ։

«Փաշինյանը թող ասի՝ որտեղ են մեր էրեխեքը, մենք փաստեր ունենք, որ մեր էրեխեքը գերի են։ Ու էդ տեղը, որտեղից մեր էրեխեքը գերի են ընկել, ԱԹՍ-ներ չեն տրաքել, մեր էրեխեքին մտածված տարել են, հանձնել են թուրքին։ Անցել են երեք ավտոբուս, էնտեղից հրաման են տվել, թե ապրանքը տեղ ա հասել։ Մեր էրեխեքը ապրա՞նք էին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր