Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:19 25-07-2023

Դուք կարող եք 15 րոպե, լինելով ուղիղ եթերում, կարդալ ադրբեջանական տեքստը և մի հատ «օֆ» չասել. Փաշինյանը՝ լրագրողին

Ես ձեզ երաշխավորում եմ, որ Ադրբեջանի ոչ մի հարթակում եւ ոչ մի պարագայում Հայաստանի վարչապետի արած հայտարարությունը եւ քարոզչությունը Ադրբեջանում չի հանրայնացվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարություններին եւ արվող քայլերի թվարկմանը:

«Հիմա դուք կարող եք 15 րոպե, իմանալով, որ մենք գտնվում ենք ուղիղ եթերում, կարդալ ադրբեջանական տեքստը եւ մի հատ «օֆ» չասել»,-ասաց Փաշինյանը:

Լրագրողը շարունակեց. «Ես վստահ էի, որ դուք եւ ձեր թիմի շատ ներկայացուցիչներ կասեք, որ ես ադրբեջանական նարատիվներ եմ հնչեցնում, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ նարատիվները, որոնք խոսույթի մակարդակում են եղել ինչ-որ պահի, մի օր դարձել են անակցային օրակարգի մաս կամ փոխել են բանակցային օրակարգը»:

Լրագրողը խոսելով ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի հնարավորության մասին, հարց ուղղեց. «Այս պայմաններում, երբ տեսնում ենք, որ Հայաստանը բանակցություններում պարբերաբար հետ է քաշվում իր սահմանած կարմիր գծերից, զիջում է իր իրավունքները, ՀՀ քաղաքացիներն ինչպես կարող են վստահ լինել, որ մի օր չեն ունենա ադրբեջանցի հարեւաններ, որոնց իրավունքները կպաշտպանեն իրենց կողմից ընտրված միջազգային դիտորդներ եւ իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն ստացած Ադրբեջանի Հանրապետություն ՀՀ տարածքում»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք այդքան հայտարարություն արեցիք, բայց չհիշատակեցիք, որ Հայաստանում Ադրբեջանից փախստականների կազմակերպություններ իրենց հերթին հանդես են եկել հայտարարությամբ, ԼՂ-ից եւ հարակից շրջաններից փախստականներ հանդես են եկել իրենց հայտարարությամբ: Եթե մեր լրատվամիջոցներն վելի շատ Ադրբեջանի նարատիվն են տարածքում, քան Հայաստանի կառավարության, ի՞նչ վստահություն կարող են ունենալ: Մեծ վստահություն կարող ենք ունենալ, որովհետեւ ՀՀ կառավարությունը այդ քաղաքականությունը եւ այդ նարատիվը համարում է տարածքային նկրտում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, ՀՀ-ում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են այդ թվում իրենց բնակարանները վաճառելով, Հայաստանի կառավարությունից փոխհատուցում ստանալով: Բայց մենք ունենք փաստեր, որ Սումբայիթում, Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ հայերը նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել՝ փրկելու համար իրենց կյանքը»:

Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից դա կատարվում է պետական քաղաքականությամբ, որ այդ հարցը բերվել է բանակցային օրակարգ, որ դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Փաշինյանն արձագանքեց. «Իսկ դուք տեղյա՞կ եք, որ մեր փախստականների կազմակերպությունները նամակներ են հղել միջազգային կազմակերպություններին, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»:

Մանրմասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին