Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:56 24-07-2023

Սիսիանի աղբավայրում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 24-ին, ժամը 11։31-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի աղբավայրում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: