Ներքին 3 տարի առաջ - 13:54 21-07-2023

Չկա քաղաքականությամբ զբաղվող մեկը, որ հասկանա՝ ու՞մ կարելի է հետույք մտնել, ում վրայից թռչել

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր երկրում այս դժբախտությունների շարանը ընդամենը մեկ բանի պատճառով է, ուրիշ ոչինչ ու վատն այն է , որ ոչ ոք չի խոստովանում։ Այդ մեկ բանի անունն է «ԳԻՏԵԼԻՔ»։

Գիտելիքի պակասից է, որ Արցախի հարցով ընկել ենք փակուղի ու ոչ ոք լուծում չի կարողանում առաջարկել. Մեկը ստորագրահավաք է կազմակերպում , մյուսը` կոչեր անում , երկրի նախագահը դիմում ծայրահեղ միջոցի` նստացույց անում ու այսպես իներցիայով գնում ենք չգիտենք ուր , իսկ ինչի չգիտենք քանի որ կրկին չունենք գիտելիք։ Չկա քաղաքականությամբ զբաղվող որևէ մարմին , որ հստակ կկարդար ու կհասկանար , թե աշխարհաքաղաքական պրոցեսներն ուր են տանում , ու՞մ կարելի է հետույք մտնել, ում վրայից թռչել։ Ներկա և երկարաժամկետում Ռուսաստանի հետ սերտացնել( եթե իհարկե ուզի էլի) , թե՞ ԱՄՆ֊ի պոչը բռնել։ Չկա գիտելիք , Չկա իմացություն , գիտելիքի բացակայությունն է որ բերել է նրան , որ երկրորդ պլան չենք ունեցել , լավ, եթե ՀՀ֊ի համար գա մի ստահակ ղեկավար , ով փորձի Արցախին գցել , ի՞նչ անել, չէ՞ որ Արցախն ինքնորոշման համար է հայտ ներկայացրել , գնացել է անկախության, պիտի իրենք էլ առաջ տանեն, բայց չէէէէ...

30 տարի ծաղրեցինք գիտությանը և գիտությամբ զբաղվողներին` անվանելով դոձիկ , ինժեներ բալա։ Դե հիմա գիտությունն էլ մեզ գցում է քացու տակ։ Գիտությունը մեզ պատժում է դաժանորեն , պատժում է նրա համար , որ ԽՍՀՄ֊ից ահռելի ժառանգություն ստացանք ու չիմացանք իր արժեքն ու գինը։ Քրիստոս ասում էր դու անցի նեղ դռնով , լայնը տանում է կործանման , մենք ախր լայն դռնով էլ չանցանք , երկու դուռն էլ հանեցինք ծախեցինք։

Սա է մեր պատիժը ու պիտի պատժվենք այնքան մինչև կանգնենք ու խոստովանենք , որ ախպեր չունենք գիտելիք , չգիտենք , սովորել է պետք , հասկանալ է պետք , այ երբ հասկանանք գոնե քաղաքականությունը դեռահաս աղջնակի տեմպերամենտով չենք դիտարկի, թե սա դավաճանեց մեզ , նա դավաճանեց , նա չլսեց , կհասկանանք , որ քաղաքականությունը պրագմատիկ գիտություն է , հարկավոր է ընկալել ու շարժվել այլ ըմբռնումով , որ քաղաքականության մեջ սեր և ատելություն Չկա, կա ՇԱՀԵՐ։ Իսկ ոնց անես, որ քո շահերը համընկնեն դիմացինի հետ, կրկին անհրաժեշտ է գիտություն , որը մենք ամբողջությամբ վարի տվեցինք։
Գիտության պակասն է , որ իշխանությունն ինչ ուզի անում է ժողովրդի գլխին , ընդդիմությունը չգիտի ինչպես հեռացնի աթոռից , ինչ տեխնոլոգիա կիրառի , ամենակարևորը ում միջոցով և ձեռքերով անի դա։ Ու էսպես տգիտության խավարի մեջ խարխափելով գնում ենք , ավելի ճիշտ մեզ տանում են... Չգիտեմ ուր։

Ես մտածում էի երևի մեզ էլ է պետք սերնդափոխվել , որ զարգանալ երևի , ինչպես Մովսեսը հրեաներին 40 տարի պտտեց անապատով մինչև սերնդափոխություն եղավ և նոր սերնդին մտցրեց Իսրայել , բայց հետո տարակուսում եմ, ախր մենք գոնե մի Մովսես էլ չունենք , որ մեր ձեռքից բռնած տանի մեզ գոնե անապատ , շատ չէ մի 40 տարով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում