Ներքին 3 տարի առաջ - 19:15 19-07-2023

Աշոտյանի, Նարիմանյանի և նրանց փոխկապակցված անձանց գույքերի մասին տվյալներն ուղարկվել են Դատախազություն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«Ինչպես արդեն տեղեկացվել է, նշված քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Ա․Աշոտյանի, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Մ․Նարիմանյանի։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ այն դեպքում, երբ հարուցված քրեական վարույթով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար և կան բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա քրեական վարույթով ձեռք բերված այդ տվյալները փոխանցվում են ՀՀ գլխավոր դատախազությանը։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող վերոնշյալ քրեական վարույթով ձեռք բերված տվյալները կասկած են հարուցում ապօրինի ծագման գույքի առկայության մասին՝ վարույթն իրականացնող մարմինը գրությամբ վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին է ուղարկել վերոնշյալ 5 մեղադրյալների և նրանց փոխկապակցված անձանց անվամբ հաշվառված, նախնական տվյալներով, ընդհանուր առկա 36 և օտարված 15 անշարժ գույքերի, 37 շարժական գույքերի մասին տվյալները՝ դրանցով Դատախազության գործառույթների շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթ հարուցելու հիմքերի պարզման և ըստ այդմ իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը