Ներքին 3 տարի առաջ - 10:30 18-07-2023

Վրաստան մեկնելիս, ID քարտից բացի, նաև անձնագիր են պահանջում, չունենալու դեպքում, թույլ չեն տալիս հատել սահմանը 

«Հայաստան-Վրաստան սահմանին նույնականացման քարտերով սահմանը հատելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջանում»,- Оragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիներից մեկը, որը վերջերս է վերադարձել Վրաստանից։

Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ հուլիսի 1-ից Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրն ուժի մեջ է մտել, և որ կարող են այսուհետ նույնականացման քարտերով ճամփորդել, սահմանապահները ՀՀ քաղաքացու անձնագիր են պահանջել։

«Հստակ նշել էին, որ կարող ենք նույնականացման քարտով՝ ID քարտով, հատել սահմանը, բայց, երբ հասանք տեղ, աշխատակիցները ՀՀ քաղաքացու անձնագիր պահանջեցին, մարդիկ կային, որ այդ պահին իրենց մոտ չէր անձնագիրը, միայն ID քարտն էին վերցրել, ինչի պատճառով նրանց հետ ուղարկեցին, թույլ չտվեցին հատել սահմանը։

Ասում են՝ պետք է ՀՀ քաղաքացու անձագիրը ձեզ մոտ լինի, կլոր կնիքը խփած լինի, ցույց տաք, նոր այդ դեպքում ID քարտը անցկացնենք, առանց հիմնական անձնագրի մեջ կնիք խփելու անցնեք։ Դրա իմաստը էլ ո՞րն է, ո՞վ կարող է բացատրել»,- դժգոհեց քաղաքացին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի և Վրաստանի միջև 2 պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։

«ՀՀ քաղաքացու անձնագիր, կամ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող)՝ միայն 2 կողմերի տարածքների միջև ճամփորդելիս, այդ թվում՝ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում: Քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետը հատելիս Հայաստանի Հանրապետության համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երևում է, որ վերջինս ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան