Ներքին 3 տարի առաջ - 16:00 17-07-2023

Արտասահմանցի հնագետները պետք է ազնվություն ու քաջություն ունենան թուրքական պահանջները չկատարելու համար

«Թուրքերը հստակ դնում են, որ եթե արտասահմանցի հնագետները պետք է Թուրքիայի տարածքում պեղումներ կատարեն, կամ աշխատեն այնտեղ, չպետք է տեսնեն հայկականը, և ամեն ինչ ներկայացնեն այնպես ինչպես ձեռնտու է թուրքերին և ադրբեջանցիներին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը, անդրադառնալով Կովկասում հետազոտություններ իրականացնող Ադամ Սմիթին, ով ուշագրավ փաստ է արձանագրել, նշելով, որ արտասահմանցի հնագետները թուրքական ուրացման ճնշման տակ լռում են հայոց ցեղասպանության մասին, Անատոլիայի պատմության լուսանցքում թողնում հայոց ներկայությունը, քանի որ բարձրաձայնելու դեպքում կսահմանափակվի պեղումների իրենց արտոնությունը։

«Դա շատ բացահայտ բան է, Ադամ Սմիթը քաջություն է ունեցել, և բարձրաձայնել է այդ ամենի մասին, դա հստակ իրականություն է։ Արտասահմանցի հնագետները պետք է ազնվություն ու քաջություն ունենան, իսկ այդ մարդիկ գիտեն, որ թուրքական պահանջները չկատարելու դեպքում իրենց կարգելեն գնալ Թուրքիա աշխատելու, և իրենք այդ ամենը ժխտելով վարում են Թուրքիայի քաղաքականությունը»։

Հնագետի խոսքով՝ նույն հայկականի ժխտողականությունն էլ իրականացվում է և՛ Ադրբեջանի և՛ Նախիջևանի տարածքում, և օտարերկրյա հնագետները իրենց աշխատանքները իրականացնելու համար, այնպես են անում, որ դա ներկայացվի որպես ադրբեջանական մշակույթ․ «Նույ ն քաղաքականությունն էլ այնտեղ է, չպետք է խոսվի հայկականի մասին, հայկական լեռնաշխարհ բառր ընդհանրապես չօգտագործվի և այլ։ Այս ամենը դեռ Եղեռնի ժամանակից է գալիս։ Լոզանում հենց այդ հարցը դրվել է, հնագետներին արգելել են Հայաստան բառն օգտագործել, այն չպետք է կիրառվի, պետք է մոռացության մատնվի։ Դա նորություն չի, մալադեց Սմիթին, որ կարողացել է ճշմարտությունն ասել»,-եզրափակեց Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը